Դամասկոս. Քիմզենքն ահաբեկիչները Թուրքիայից են ներկրել Սիրիա![]() 6 ապրիլի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական խմբավորումները քիմիական նյութերը ստանում են Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում Ըստ նրա, Սիրիայի ղեկավարությունն իրազեկել է ՄԱԿ-ին քիմիական նյութերի մասին, որոնք ներկրվել են երկիր, ավելի կոնկրետ Հալեպի արևելք, Թուրքիայի տարածքից ահաբեկիչների կողմից: Նախարարը հավելել է, որ ծայրահեղականները պահեստավորում են քիմիական նյութերը քաղաքներում և բնակավայրերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մուալեմը հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարական զորքերը երբեք չեն կիրառել և չեն կիրառի քիմզենք «նույնիսկ ահաբեկիչների դեմ, որոնք սպանում են խաղաղ բնակիչներին»: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է քիմզենքի կիրառման հետևանքով 80 զոհի մասին Հան Շեյհուն քաղաքում: Եվս 200 տուժած կա: Զինյալ ընդդիմադիրները մեղադրել են կառավարական ուժերին, բանակի հրամանատարությունը հերքում է մեղադրանքները: Մոսկվան պնդում է, որ միջադեպը հետաքննի Քիմզենքի արգելման կազմակերպությունը, որը կարող է հատուկ խումբ գործուղել Իդլիբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |