Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է![]() 6 ապրիլի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը: Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին: ՍԲ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում: Դատարանը գործի շրջանակում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին: Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին: Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին, «Ակօս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |