2008 թվականին Եվրահանձնաժողովը առաջին զեկույցներն է ներկայացնելու Հարավային Կովկասի երկրների պարտավորությունների հարցով

PanARMENIAN.Net - «Պետք է խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերին, եւ ԵՄ-ն նման միջոցներ ունի»,- հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրամիությունը, մասնավորապես, կարող էր աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը աջակցելով վստահության հաստատման հարցում: «Մենք բավական փորձ ունենք նման հարցերում: Սակայն դրա համար որոշակի պայմաններ են պետք, առաջին հերթին կողմերի համաձայնություն, այն բանի վկայությունը, որ նրանք ողջունում են եւ ցանկանում են նման աջակցություն մեր կողմից: Եւ այդ ամենը, իհարկե, պետք է ձեւակերպվի որպես աջակցություն ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի ջանքերին»,- նշել է նա:



Պատասխանելով հարցին այն մասին, թե որքանով են արդարացված հայտարարությունները, որոնք երբեմն հնչում են հարավկովկասյան երկրների մայրաքաղաքներից այն մասին, որ հենց իրենց երկրներն են եվրաինտեգրման աստիճանով գերազանցում հարեւաններին, Պիտեր Սեմնեբին հայտարարել է. «Ես հարցը նման ձեւով չէի դնի: Հայտարարություններն այն մասին, որ երկրներից ոմանք որոշակի ասպարեզներում գերազանցում են մյուսներին, վիճելի են: Այդ պատճառով ես դժվարանում են իրավիճակի ընդհանուր գնահատում կատարել: Միեւնույն ժամանակ, ես կարծու եմ, որ ամեն ինչ կպարզվի, երբ Եվրահանձնաժողովը ներկայացնի իր առաջին զեկույցները գործողությունների ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երկրներ կողմից իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---