ԱՄՆ-ն 59 հրթիռ է արձակել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ![]() 7 ապրիլի 2017 - 09:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը 59 հատ թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց հղումով: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը Tomahawk տեսակի հրթիռները գործարկել է Միջերկրական ծովում գտնվող իր նավերից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ մեկնաբանել է գործողությունները. նա նշել է, որ այն պատժիչ գործողություն է՝ ի պատասխան Ասադի զորքերի կողմից մահաբեր քիմիական զենքի օգտագործման. «Հրթիռային հարվածներն իրականացրել են ԱՄՆ անվտանգության համար՝ կենսական նշանակություն ունեցող պատճառներից ելնելով»: CNN-ի հաղորդմամբ, ռազմաբազայի տարածքում նաև ռուս զինվորականներ են եղել, թեև այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության և անվտանգության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է լիովին դադարեցնել բոլոր տեսակի շփումներն ԱՄՆ-ի հետ Սիրիային վերաբերող ռազմական հարցերի շուրջ, հաղորդում է Russian.rt.com-ը: Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ն պահանջելու է անմիջապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Դեռևս մինչև ԱՄՆ հարվածները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ են սատարել ԱՄՆ հնարավոր ռազմական օպերացիան Սիրիայում, գրում է Ria.ru-ն: Ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Photo: Reuters Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |