Ծանրորդ Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 7 ապրիլի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի է արժանացել նաև հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մարիա Վոստրիկովան: Մարտի 7-ին Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ): 2016-ի Եվրոպայի թիմային առաջնությունում Սոնա Պողոսյանը 4-րդն տեղն էր զբաղեցրել: Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Պողոսյանը ԵԱ փոխչեմպիոն է դարձել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |