Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

PanARMENIAN.Net - Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Երեւանում ծրագրվում է Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները: Իրանի նախագահն այցելելու է նաեւ Երեւանի պետական համալսարան, որտեղ հանդիպելու է ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Իրանի նախագահը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Երեւանի Կապույտ մզկիթ եւ կհանդիպի իրանական համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---