Փոստանջյանը հնարավոր է ընդգրկվի ԵԼՔ-ի ցուցակում Երևանի ավագանու ընտրություններում 7 ապրիլի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այժմ քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ ԵԼՔ-ի ցուցակով մասնակցության հարցը: «Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին: Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուրջ»,- ասել է բանախոսը, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով ԱԺ ընտրություններին, Ավինյանն ասել է, որ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվեն, սակայն ակնհայտ է, որ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների: «Արդյոք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ՝ ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ: Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»,- փաստել է բանախոսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |