Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում![]() 7 ապրիլի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում: «Առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու։Մեր նպատակը հաղթելն է»,- ասել է Փաշինյանը: Հայտնի է դարձել նաև, թե ով կգլխավորի ԵԼՔ-ի նախընտրական ցուցակը՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան, Անահիտ Բախշյան: Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը ԵԼՔ դաշինքից: Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: ԵԼՔ դաշինքն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Երևանում հավաքել է մոտ 70 հազար ձայն կամ քվեների 14.1%-ը: Նիկոլ Փաշինյանը թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) հավաքել է 11500 ձայն: Դա 3-րդ ցուցանիշն է ՀՀԿ-ականներ Հակոբ Բեգլարյանից ու Հարություն Կարապողոսյանից հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |