Իրանն ու Հայաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ22 հոկտեմբերի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ, երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով Երեւան մեկնելուց առաջ: «Պարսիկ եւ հայ ժողովրդներին միավորում է ընդհանուր մշակույթը, մեր երկրները նաեւ ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ»,-ասել է Ահմադինեժադը լրագրողներին: Նրա խոսքերով, երկու երկրների առեւտրատնտեսական կապերն ընդլայնվում են, հատկապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներում: «Մենք լավ ենք համագործակցում ներդրումների ոլորտում, որը, հուսով եմ, իր հետագա զարգացումը կստանա»,-ասել է Ահմադինեժադը: «Կարծում եմ, որ իմ այցելությունը Հայաստան դրական արդյունքներ կունենա մեր երկրների համար»,-հայտարարել է Իրանի նախագահը: Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմեդ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսսեյն Նոզարին, Իսլամական Հանրապետության պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |