Ստոկհոլմի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան 8 ապրիլի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարի՝ մարդկանց մեջ մխրճվելու գործով: Նրանցից մեկը ձերբակալվել է նույն օրը երեկոյան, երբ ոստիկանությունը հրապարակել էր տեսախցիկներից կադրեր նրա պատկերով: Ոստիկանությունը հայտնել էր, որ տղամարդը կասկածվում է ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ, հաղորդում է BBC-ն: Երկրորդ տղամարդուն ձերբակալել են Ստոկհոլմից հյուսիս-արևելք ընկած հատվածից. նա կապ է ունեցել առաջին ձերբակալվածի հետ: Շվեդիայի վարչապետը ապրիլի 7-ին տեղի ունեցածը որակել է ահաբեկչական ակտ: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ, ավելի քան 10 մարդ տուժել է: Հաղորդվում է, որ բեռնատարը գողացված է եղել: Այն պատկանել է տեղի գարեջրատներից մեկին, որի ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան կորել է, երբ վարորդն ապրանքը տեղափոխելիս է եղել ռեստորան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |