Իտալիայում ադրբեջանական գազամուղի շինարարությունը կշարունակվի

Իտալիայում ադրբեջանական գազամուղի շինարարությունը կշարունակվի

PanARMENIAN.Net - Իտալիայում ադրբեջանական գազամուղի շինարարությունը կշարունակվի՝ Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագիծը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կառլո Կալենդան:

Ինչպես նշել է նախարարը, TAP նախագիծը կնպաստի գազի աղբյուրների դիվերսիֆիկացմանը և առաքումների անվտանգությանը. գրում է Sputnik-Ադրբեջանը Brindisi Report-ի վրա հղումով:

Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել էր Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան: Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, երբ այդ հարցը կրկին պետք է քննարկվի դատարանում:

«Լացիոյի վարչակազմը նշել էր, որ լրացուցիչ թույլտվություն է պետք ծառերը տեղափոխելու համար: TAP-ը դիմել էր թույլտվության համար հունվարին: Մի քանի լրացուցիչ թեստերից հետո թույլտվությունը տրամադրվել է»,-հայտարարել է նախարարը:

Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ եթե ծառերն այլ վայր չտեղափոխվեն մինչև ապրիլի վերջը, բոլոր աշխատանքները կհետաձգվեն մինչև նոյեմբեր, քանի որ հակառակ դեպքում ամռանն այլ վայր տեղափոխված ծառերը կարող են չորանալ:

Մարտի կեսերից Իտալիայի այդ շրջանում բողոքի ցույցեր էին կազմակերպվում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: No TAP կոմիտեն, որը գլխավորում է իտալական խորհրդարանում քվեների 22 տոկոսով ներկայացված «Հինգ աստղ» շարժման ղեկավար, դերասան և բլոգեր Բեպպե Գրիլոն, բողոքի ցույցեր էր անցկացնում ծառերի տեղափոխման դեմ: Մարտի 29-ին բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---