Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա 8 ապրիլի 2017 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդըրըմը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հեռախոսազրույցում հորդորել է ԱՄՆ-ին կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա: «Մենք ակնկալում ենք, որ Սիրիայի հարցում աշխատանքը կուժեղացվի: Հարկավոր է կենտրոնանալ Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման վրա: Մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել Սիրիայի հարցում»,-ասել է Յըլդըրըմը, հայտնում է ՏԱՍՍ-ը թուրքական Miliyet-ի վրա հղումով: Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:ՌԴ ՊՆ-ն ապրիլի 8-ից դադարեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ կապի թեժ գծի աշխատանքը: 2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական էր գնահատել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային Հոմսում՝ նշելով, որ հարկավոր են լրացուցիչ քայլեր հակազդելու համար Սիրիայի ռեժիմին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |