Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Երկնքի բանալիները» ՀՕՊ միջազգային մրցույթին

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Երկնքի բանալիները» ՀՕՊ միջազգային մրցույթին

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ռուսաստանում կայանալիք «Երկնքի բանալիները» ՀՕՊ միջազգային մրցույթին: Այդ մասին հայտնել է ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գումեննին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«2017-ին մեզ կմիանան Հայաստանը, Ալժիրն ու Իրանը, ուստի շատ ավելի բարդ կլինի, ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ ՌԴ-ից բացի մրցույթին մասնակցելու են նաև Չինաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Ըստ գեներալի, այժմ ընթանում են ՌԴ համաբանակային փուլի նախապատրաստական աշխատանքները:

«Երկնքի բանալիները» մրցույթի արդյունքում կորոշվեն Ս-400, Ս-300ПМ, Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև «Պանցիր-Ս» հրթիռահրանոթային համալիրի լավագույն անձնակազմերը:

Առաջին անգամ Ս-300 զենիթային հրթիռային համալիրները ցուցադրվել են 2011թ.-ի ՀՀ ռազմական շքերթի ժամանակ: Հայաստանն ունի առնվազն 3 դիվիզիոն Ս-300ՊՏ ու 2 դիվիզիոն Ս-300ՊՍ: Դրանք, հավանաբար, ձեռք են բերվել 2007-2008թթ. ընթացքում:

2015թ. Դեկտեմբերին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---