Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն![]() 8 ապրիլի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 414 կգ արդյունք (184+230): Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավել է 6-րդ տեղը: Ապրիլի 8-ի երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Ապրիլի 7-ին կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ: 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ): Սիմոն Մարտիրոսյանը մինչև 105 կգ քաշային կարգում 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |