Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քրգործ է հարուցվել![]() 8 ապրիլի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։ «Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։ Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժանում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝ մի անձ, գտնվելով քվեախցիկի դիմաց, հետևել է ընտրողի քվեարկությանը։ Նկատի ունենալով, որ ռադիոկայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատանիշներ՝ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքների հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Ապրիլի 7-ի դրությամբ, ընտրախախտումների դեպքերովձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքով արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: 6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ ապրիլի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |