Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու![]() 8 ապրիլի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»: Ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին՝ գլխավորել «Ելք» դաշինքի ցուցակը, ձևավորել դաշինք՝ ԵԼՔ-«Երկիր ծիրանի» Զարուհի Փոստանջյանի կամ էլ իր գլխավորությամբ, սակայն Փոստանջյանը մերժել է բոլոր առաջարկները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |