Ռուսաստանի նախագահը կարգադրություն է ստորագրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին22 հոկտեմբերի 2007 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիր ստորագրելու մասին: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Վ.Պուտինը նաեւ պետական քարտուղար, պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովին նշանակել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Դաշնային Ժողովի պալատներում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական կադրերի պատրաստման մասին համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ: Ավելի վաղ ՀԱՊԿ երկրները փաստաթղթերի փաթեթ էին նախապատրաստել արագ արձագանքման հավաքական ուժերի նմանությամբ համատեղ խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին: Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այդ ստորաբաժանումները կմասնակցեն խաղաղապահ գործողություններին ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս ՄԱԿ-ի խնդրանքով: Ըստ Ն.Բորդյուժայի, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր ըստ նշված համաձայնագրերի իր խաղաղապահ համակազմը կտրամադրի ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող գործողություններին մասնակցելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |