Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածի դեմ![]() 8 ապրիլի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում և այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի։ Մանհեթենում ցուցարարները հավաքվել էին Trump Tower երկնաքերի մոտ, որը պատկանում է նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Յունիոն-սքվերում, Daily News New York-ին հղումով գրում է Արցախպրեսը։ Մարդիկ վանկարկել են հակառազմական կարգախոսներ։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ «Հեռացրու՛ ձեռքերդ Սիրիայից», «Գումարներ՝ աշխատատեղերի, դպրոցների և առողջապահության համար, ոչ թե Սիրիայում պատերազմի»։ «ԱՄՆ-ի ներխուժումը երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներում»,-մեջբերում է պարբերականը ցուցարարներից մեկի խոսքը։ Մանհեթենի Յունիոն-սքվերում հանրահավաքն ավարտել է ոստիկանության հետ բախումներով ու մի քանի ցուցարարների ձերբակալությամբ։ Ապրիլի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմաբազային, որը գտնվում է նախագահ Բաշար Ասադի տիրապետության տակ: Թրամփը որպես հարվածի նպատակ է նշել համաշխարհային հանրության դեմ քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումների կանխարգելումը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն 6 տարվա ընթացքում՝ ամբողջ սիրիական հակամարտության ժամանակ, առաջին անգամ է հարձակվել պաշտոնական Դամասկոսի վրա: Թրամփը բոլոր «քաղաքակիրթ երկրներին» կոչ է արել միանալ ԱՄՆ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |