«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին![]() 8 ապրիլի 2017 - 23:51 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը որոշել է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին է ասվում դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից տարածված հայտարարության մեջ: «Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր», - մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին էին հայտնել ՕՐՕ դաշինքը, ՀՅԴ-ն ու«Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Այսպիսով, մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու Զարուհի Փոստանջյանի«Երկիր ծիրանի»-ն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |