Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու «Երկիր ծիրանին»10 ապրիլի 2017 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը և Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 2-րդից 10-րդ տեղերում են՝ Սմբատ Լպուտյան, Հովիկ Մուսայելյան, Աստղիկ Գևորգյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Լևոն Իգիթյան, Աննա Ասատրյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան: ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների՝ 63 անունից բաղկացած ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդից տասներորդ տեղում են՝ Հարությունյան Արայիկ Էդուարդի, Խաժակյան Դավիթ Ռուբենի, Բախշյան Անահիտ Ներսեսի, Աթյան Աշոտ Միխայիլի, Սիմոնյան Ալեն Ռոբերտի, Խաչատրյան Անի Արշալույսի, Սամսոնյան Անի Տաճատի, Ավինյան Տիգրան Արմենի, Ղահրամանյան Սերգեյ Արսենի: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |