Իրաքի քրդերը հայտարարել են 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին![]() 10 ապրիլի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների և հյուպատոսների հետ՝ զգուշացնելով, որ 2017-ին հանրաքվե են անցկացնելու տարածաշրջանի անկախացման մասին: Այդ մասին հայտնել է Քրդտսանի Հայրենասիրական մեդիակենտրոնը: Ըստ կենտրոնի, հանդիպումը տեղի է ունեցել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում: Քրդական պատվիրակությունը բաղկացած էր Քրդստանի հայրենասիրական միության և Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից: Հանդիպմանը մասնակցել են Էրբիլում հավատարմագրված օտարերկրյա հյուպատոսությունների ղեկավարները: «Քրդերը հայտնել են իրենց մտադրության մասին: Նշվել է, որ հանրաքվեն ցանկացած ազգի բնական իրավունքն է, այդ թվում՝ քուրդ ժողովրդի»,-ասել է քուրդ քաղաքական գործիչներից մեկը: Քրդերը դիմել են դիվանագետներին հանրաքվեին աջակցելու և անցկացմանը հետևելու խնդրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա: Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |