Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի վետերանների թիմային ԱԱ-ին

Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի վետերանների թիմային ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ից մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) կկայանա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայ շախմատիստները կմասնակցեն 50-ից բարձր մրցաշարին: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի oլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր:

2016-ին Գերմանիայում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---