Էրդողանը սպառնացել է՝ Եվրոպան պատասխան կտա Թուրքիայի հանդեպ «անարդար վերաբերմունքի» համար![]() 10 ապրիլի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի երկրները պատասխան կտան Թուրքիայի հանդեպ «անարդար վերաբերմունքի» համար ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները վատթարացան, երբ Գերմանիայի և Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարներին ելույթ ունենալ այդ երկրներում բնակվող թուրք ընտրողների առջև: «Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից ակնկալում եմ ակտիվ մասնակցություն հանրաքվեին: Թուրքական համայնքների ներկայացուցիչները բազմիցս են անարդարության և ճնշման ենթարկվել Եվրոպայում: Սակայն թուրք ժողովուրդը շուտով պատասխան է պահանջելու դրա համար: Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Թուրքիան պատասխան կպահանջի Եվրոպայից»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Իզմիրի հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Պետության ղեկավարը խոստացել է, որ սահմանադրական հանրաքվեից հետո կրկին կբարձրացվի ԵՄ-ին անդամակցելու հարցը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կարող է ևս մեկ հանրաքվե ացնկացվել, որտեղ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները շարունակելու նպատակահարմարության մասին հարցը կդրվի քվեարկության: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |