Իրանի նախագահը արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանը

PanARMENIAN.Net - Այսօր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արժանացել է Եր-անի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը եւ պարգեւատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Պարգեւատրման արարողության ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է. «Դա ոչ միայն Ահմադինեժադի պարգեւն է որպես անձի, այլեւ տուրք է բոլոր ցանկություններին, որոնց արժանի է մարդ, այն բանի վկայությունը, որ ԵՊՀ-ն ձգտում է մարդկային հիմնական արժեքներին` արդարություն, ազնվություն, բարոյականություն, կատարելություն»: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի գիտական շրջանների ներկայացուցիչներն ու հայկական բուհերի ուսանողները կկարողանան այցելել Իրան փոխադարձ փոխանակման ծրագրերով եւ հրավիրել է ԵՊՀ ռեկտորին այցելել Թեհրան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---