Երուսաղեմում հայերը բողոքի ցույց են անկացրել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ22 հոկտեմբերի 2007 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմում արտգործնախարարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել պետության կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակցին Երուսաղեմում առկա աղբյուրը, մոտ 200 հայ հավաքվել են Արդարադատության հրապարակում` հայ երգեր կատարելով եւ կարգախոսներ գոչելով: Հայերի հետ միասին ցույցին մասնակցում էին Կնեսեթի պատգամավորներ Յաիր Ցաբանը եւ Խայիմ Օրոնը, ովքեր իսրայելյան կառավարությանը մեղադրել են Հայոց ցեղասպանության հերքման մեջ: Մասնավորապես, Խայիմ Օրոնը խոստացել է նորից բարձրացնել Կնեսեթում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը: Հունական ուղղափառ եկեղեցու վանահայր Աատալան կոչ է արել հայերին շարունակել պայքարը հանուն Ցեղասպանության ճանաչման: Ցույցի մասնակիցները պլակատներ էին տանում` «Ես զոհ եմ», «Հերքումն այսօր, ցեղասպանություն է վաղը», «Իսրայել, ճանաչի'ր Հայոց ցեղասպանությունը»: «Հայ Դատի» գրասենյակի կողմից նամակ է հանձնվել Արտգործնախարարության ներկայացուցչին, ով խոստացել է այն հանձնել Իսրայելի ԱԳՆ ղեկավարին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |