Ադրբեջանն ու Թուրքիան այսօր արդեն եղբայրական երկրներ չեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության զարգացման համար հնարավորությունները շատ մեծ են, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Խիկմետ Հաջի-զադեն: «Այստեղ ես նույնիսկ չէի էլ խոսի ինչ-որ նոր բնագավառների մասին, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետությունների հարաբերությունները վերջին 10 տարիներին երբեմն չէր կարելի բնութագրել որպես եղբայրական: Թուրք գործարարները լքում են Ադրբեջանը: Թուրքիայում, ինչպես ինձ ասել են ականատեսները, Ադրբեջանի քաղաքացիների համար գրեթե անհնարին է դարձել անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը: Թուրք ռազմական մասնագետները, ովքեր պատրաստում են մեր զինվորներին եւ սպաներին, եւս ստիպված են լքել Ադրբեջանը: Ամփոփելով այդ ամենը, կարելի է եզրակացնել. Ադրբեջանն ու Թուրքիան այսօր արդեն եղբայրական պետություններ չեն, այլ միայն գործընկերներ, ում շահերը երբեմն համընկնում են»,- հայտարարել է Խիկմետ Հաջի-զադեն:



Խոսելով թուրքական զորքերի կողմից Իրաքում քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին` ադրբեջանցի քաղաքագետը նշել է. «Նման գործողությունը հնարավոր է, ավելին, պետք է հասկանալ, որ նման գործողություններ արդեն անցկացվել են Թուրքիայի կողմից: Եթե ամերիկացիներն ու Իրաքի կառավարությունը չկարողանան սանձել PPK-ին, ապա Թոււրքիան իրավունք ունի եւ նույնիսկ պարտավոր է ներխուժել ահաբեկիչների բնակության երկիր, որը ոչ ոք չի ցանկանում կամ չի կարող վերահսկել», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---