The New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Պուտինի մասին հրապարակումների համար![]() 11 ապրիլի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Միջազգային լրագրության ասպարեզում հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի է արժանացել The New York Times-ը Պուտինի մասին հրապարակումների համար: Այդ մասին Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում հայտարարել է մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Մայքլ Փրայդը: «Միջազգային լրագրության համար մրցանակը շնորհվում է The New York Times-ի աշխատակիցներին արտերկրում ռուսական ազդեցության տարածմանը նվիրված Վլադիմիր Պուտինի ջանքերին առնչվող նյութերի համար, որոնք սահմանել են ընթացիկ օրակարգը»,-ասել են կազմակերպիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ հայտարարության տեքստում բավականին քննադատաբար է խոսվում ՌԴ իշխանությունների կողմից իբր կիրառվող մեթոդների մասին, որոնք ուղղված են համաշխարհային ասպարեզում սեփական նպատակներին հասնելուն: Որոշումը կայացվել է, քանի որ Պուտինի մասին թերթի հրապարակումներն առաջին տեղերում են հայտնվել վերջին շրջանի կարևորագույն նորությունների ցանկում: Պարբերականը մրցանակի է արժանացել ևս 2 անվանակարգում՝ ակնարկի և լրատվական լուսանկարի համար: Պուլիցերյան մրցանակը հանձնվում է 1917-ից ի վեր: 2017-ին այն շնորհվում է 21 անվանակարգում: Մրցանակն այժմ 10.000 դոլարից հասել է 15.000 դոլարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |