Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1600 կրակոց

Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1600 կրակոց

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1620 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---