«Մհեր Մկրտչյան» օդանավն առաջին անգամ վայրէջք է կատարել Գյումրիում

«Մհեր Մկրտչյան» օդանավն առաջին անգամ վայրէջք է կատարել Գյումրիում

PanARMENIAN.Net - «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն առաջին թռիչքն է կատարել Գյումրի: Այդ մասին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Մհեր Մկրտչյանի պատվին անվանակոչված օդանավն ապրիլի 10-ին առաջին չվերթն է կատարել Գյումրի: Բարի գալուստ «Շիրակ» օդանավակայան»,-գրել է ՔԱԳՎ վարչության պետն իր ֆեյսբուքյան էջում:

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երկրորդ հայկական ավիափոխադրողն է, որը թռիչքներ է իրականացնում «Շիրակ» օդանավակայան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տարոն-Ավիա» ընկերությունը 2 նոր ուղիղ չվերթ է գործարկել՝ Սամարայից և Դոնի Ռոստովից դեպի Գյումրի: Դեպի «Շիրակ» է թռիչքներ իրականացնում նաև ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---