Մովսիսյանը՝ MLS-ի խորհրդանշական հավաքականում![]() 11 ապրիլի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - MLS-ի 6-րդ տուրի արդյունքներով MLS-ի պաշտոնական կայքը հրապարակել է տուրի խորհրդանշական հավաքականը: Դրանում ընդգրկվել է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ նրա թիմը հաղթել է 3-0 հաշվով: 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |