Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին![]() 11 ապրիլի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Դոն Չիդլը, որը հայտնի է իր դերակատարումներով «Ռուանդա» հյուրանոցը», «Օուշենի 13 ընկերները» ֆիլմերում, իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմին: Դոն Չիդլը երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի», ներկայացվել է Օսկարի 2005-ին, երկու անգամ BAFTA-ի և բազմիցս անգամ «Էմմիի» (1999-ին՝ երկու անգամ, 2002-ին, 2003-ին, 2012-ին): «Ես տեսել եմ ցեղասպանության հետևանքները Դարֆուրում և խոստացել ինքս ինձ, որ պայքարելու եմ ցեղասպանությունների դեմ» ,-ասել է Չիդլը: Դերասանը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել #KeepThePromise հեշթեգով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին: Ֆիլմին աջակցություն են հայտնել նաև Լեոնարդո ԴիԿապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |