Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գլխավոր խնդիրն է համարում ԱՄՆ և ՌԴ բախումը կանխելը11 ապրիլի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կգործադրի բախում թույլ չտալու համար ԱՄՆ և Ռուսաստանի միջև: Այդ մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում: Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինչ կասեր Ֆիյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու դեպքում, վերջինս պատասխանել է. «Առաջին հերթին կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ և ԱՄՆ միջև: Ֆիյոնը նշել է նաև, որ «ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով»: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանալու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |