Թրամփի որդին հաստատել է՝ Իվանկան ազդել է Սիրիային հարվածելու հոր որոշման վրա![]() 11 ապրիլի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտնել է, որ իր քրոջ՝ Իվանկայի, արձագանքը սիրիական Իդլիբում քիմիական գրոհի մասին հաղորդագրություններին ազդել է ԱՄՆ ղեկավարության Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշման վրա: Ըստ Էրիկ Թրամփի, Իվանկան «շատ էր վշտացած և վրդովված քիմիական գրոհի դաժանությամբ»: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: «Իվանկան 3 երեխաների մայր է, և նա ազդեցություն ունի: Վստահ եմ, որ նա ասել է. «Լսիր, սա սարսափելի է»: Այդպիսի պահերին հայրս գործի է անցնում», -հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ Թրամփի դստեր՝ Իվանկայի, արձագանքը Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանն ազդել է այդ երկիրը հրթիռակոծելու Թրամփի որոշման վրա: Հարվածից հետո Իվանկան գրել է, որ հպարտանում է հոր որոշմամբ: Ավելի վաղ քիմզենքի ենթադրյալ կիրառման մասին տեսանյութը հրապարակվել էր «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության կայքում: Էրիկ Թրամփը հավելել է, որ «հայրը ամեն ինչ կշռադատել է, նա պրակտիկ մարդ է, բայց ոչ իմպուլսիվ»,-ասել է Էրիկ Թրամփն ԱՄՆ նախագահի մասին: Ինքը Էրիկն ասել է քիմգրոհի մասին. «Դա ահավոր էր: Ես ուրախ եմ, որ նախագահն այդպես պատասխանեց»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |