Ստոկհոլմի ահաբեկչության գործով կասկածյալ Ուզբեկստանի քաղաքացին խոստովանել է մեղքը![]() 11 ապրիլի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմում ահաբեկչական գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ռահմատ Ակիլովը խոստովանել է մեղքը: Այդ մասին հայտարարել է Ակիլովի փաստաբան Յուհան Էրիկսոնը: «Նա խոստովանել է, որ ահաբեկչական ոճրագործություն է կատարել»,-ասել է Էրիկսոնը՝ ելույթ ունենալով Ստոկհոլմում ընթացող դատական նիստում, որտեղ ընտրվում էր Ակիլովի կասեցման միջոցը, հայտնում է Meduza-ն: 39-ամյա Ակիլովն ըստ քննության վարկածի վարել է բեռնատարը, որը ապրիլի 7-ին մխրճվել է ամբոխի մեջ Ստոկհոլմի կենտրոնում: 4 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել: Շվեդիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել: Հայտնի է, որ Ակիլովը 2014-ին դիմել է Շվեդիայում բնակության մշտական թույլտվություն ստանալու համար, սակայն 2016-ին մերժվել է: Նրան պետք է արտաքսեին: 2017-ի փետրվարին Ակիլովի հետախուզում էր հայտարարվել երկրից արտաքսելու նպատակով: Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ, որի անունը դեռ չի հրապարակվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |