ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Մի խումբ ԱՄՆ կոնգրեսականներ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից, դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ավանդական ուղերձում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կոչին միացել է ավելի քան 80 կոնգրեսական, այդ թվում, Ներկայացուցիչների պալատի նախագահն ու անդամները:

«ԱՄՆ-ն, պատշաճ կերպով նշելով ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաստատում է իր հավատարմությունն ապագայում նման վայրագությունների կանխարգելմանը»:

Իր հերթին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը միանում է Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով նախագահ Թրամփին մերժել Թուրքիայի ժխտողականությունը և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«ԱՄՆ-ն վաղուց արդեն չպետք է Հայոց ցեղասպանության հարցում իր քաղաքականությունը կառուցի՝ տուրք տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնատիրական և հակաամերիկյան ռեժիմին», -ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---