Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը ՀՀ 4 շախմատիստ է մասնակցում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը ՀՀ 4 շախմատիստ է մասնակցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին աշխարհի առաջնության ուղեգրեր կստանան: Այս տարի մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ մեր շախմատիստուհիները պատասխանատու մրցաշարին սկզբում պատրաստվել են Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը նրանց համար ուսումնամարզական հավաք է կազմակերպվել Ծաղկաձորում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---