Դանիայի թագուհին հույս է հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունները նոր զարգացում կապրեն

PanARMENIAN.Net - Կոպենհագենում տեղի է ունեցել Դանիայի Թագուհի Ն. Գ. Մարգրետե II-ին ՀՀ դեսպան Արա Այվազյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին նաեւ մասնակցում էր Թագուհու ամուսինը` Ն. Գ. Արքայազն Հենրիկը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-դանիական մշակութային եւ պատմական կապերին: Դեսպան Այվազյանը Թագուհու խնդրանքով ներկայացրեց Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Զրույցի ընթացքում Թագուհին նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-դանիական երկկողմ հարաբերությունները նոր զարգացում կապրեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---