ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին![]() 11 ապրիլի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տվյալներ ունի Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մտադրության մասին: «Այժմ օպերատիվ տեղեկություններ կան, որ Մերձավոր Արևելքում ԻՊ կազմում գործող ահաբեկչական խմբավորումների պարագլուխները մտադրություններ ունեն ահաբեկչական գործողություններ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում»,-ասել է նա: Ըստ նրա, ՌԴ-ում ահաբեկչական խմբերի համար հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտները: «ՌԴ տարածքում այդ անձինք ակտիվ անդամագրման աշատանքներ են ծավալում ներգաղթյալների շրջանում»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը: ԱԴԾ ղեկավարն առաջարկել է լրացուցիչ սահմանային հսկողություն հաստատել այն մարդկանց հարցում, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչական խմբավորումներին, կասեցնելու համար նրանց ներթափանցումը երկիր: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |