Արարատի մարզից 10 ներդրումային ծրագիր է ներկայացվել

Արարատի մարզից 10 ներդրումային ծրագիր է ներկայացվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն մարզերից շարունակվում են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:

Ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:

2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---