«Լենինգրադը», Anathema-ն և Archive-ը՝ Tbilisi Open Air 2017-ում![]() 11 ապրիլի 2017 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսական «Լենինգրադ» խումբը, բրիտանական Anathema-ն և Archive-ը ելույթ կունենան Tbilisi Open Air 2017 երաժշտական փառատոնում: Փառատոնը տեղի կունենա Թբիլիսիում հունիսի 16-18-ը: Փառատոնի մեկ օրը նվիրված կլինի երեք խմբերից մեկին: Հունիսի 16-ին փառատոնը կբացի 1990-ին Լիվերպուլում հիմնված բրիտանական Anathema ռոք խումբը, հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում Սերգեյ Շնուրովի ստեղծած «Լենինգրադը», իսկ հունիսի 18-ին՝ Archive-ը Լոնդոնից: Առաջատարներից բացի փառատոնին կմասնակցեն ավելի քան 40 օտարերկրյա և վրաստանցի խմբեր, դիջեյներ և երգիչներ: Տոմսերի վաճառքը սկսվում է ապրիլի 12-ին: Tbilisi Open Air փառատոնն անցկացվում է 2009-ից: Այդ ընթացքում փառատոնին մասնակցել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Զեմֆիրան, ԴԴՏ-ն, Placebo, Beth Hart, Black Label Society, Tiger Lillies, Soap and Skin-ը և այլոք: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |