Իրանական խորհրդարանի մոտ 200 պատգամավոր դեմ են հանդես եկել երկրի նախագահին23 հոկտեմբերի 2007 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Իրանական խորհրդարանի 183 պատգամավոր նամակ են ստորագրել, որում շատ բարձր են գնահատում հրաժարական տված, երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի գործունեությունը, ով ղեկավարում էր Իրանի պատվիրակությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Ավելի վաղ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը չպետք է թույլ տար, որ Լարիջանին հեռանար:Գլխավոր միջուկային բանախոսի հրաժարականը վկայում է այն մասին, որ Իսլամական Հանրապետության իշխանության վերնախավում խորանում է ճեղքվածքը այն հարցով` ինչ ուղղվածության հավատարիմ մնալ այդ խնդրում: Իրանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ Լարիջանիի հրաժարականը ելնում էր նրանից, որ նա այլեւս չէր կարող աշխատել նախագահի հետ, դրանով հաստատելով այն կասկածները, որ միջուկային բանախոսի դիրքորոշումը ոչ բոլոր տեսնկյուններից է համապատասխանում Ահմադինեժադի դիրքորոշմանը: Արեւմտյան երկրները կասկածում են, որ Իրանը աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, այն դեքոպւմ երբ ինքը` Թեհրանը պնդում է իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Չնայած այն պաշտոնին, որը նա լքել է, Լարիջանին նշանակվել էր Ահմադինեժադի կողմից, նա ենթարկվում էր այաթոլա Խամենեին, ով, լինելով Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, սովորոբար վերջին խոսքն ունի պետական հարցերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շտապ դադարեցրել է այցելությունը Հայաստան եւ վերադարձել է Թեհրան Իրանում տիրող ներքաղաքական իրադրության պատճառով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |