Իվան Դորնը համերգ կտա Երևանում

Իվան Դորնը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Հայտնի ուկրաինացի երգիչ Իվան Դորնը համերգ կտա Երևանում: Երգչի բաց համերգը տեղի կունենա 2017-ի հունիսի 3-ին Dalma Garden Mall առևտրի և զվարճանքի կենտրոնի տարածքում:

Համերգը կանցնի #Randorn խորագրով, ըստ համանուն ալբոմի, որը թողարկվել է 2014-ին:

Համերգի կազմակերպիչն է Mezzo Production-ը:

Իվան Դորնը ուկրաինացի երգիչ է, դիջեյ և հեռուստահաղորդավար: 2010-ին Դորնը սկսել է մենակատարի կարիերան՝ սեփական երգերը թողարկելով, այդ թվում «Բիգուդի», «Հյուսիսափայլ», «Ավելին» և այլ երգեր: Նա դարձել է բազմաթիվ երաժշտական մրցումների հաղթող, որոնց թվում են մոսկովյան «Վառիր քո աստղը» ՝ առաջին տեղ, «Ղրիմի մարգարիտ»՝ հանդիսատեսի համակրանք, «Սևծովյան խաղեր», 2001 թվական՝ առաջին տեղ, 2005 թվական երկրորդ տեղ, «Յուրմալա 2008»: 2014-ին թողարկվել է Randorn ալբոմը: 2017-ին թողարկվել է նրա Jazzy Funky Dorn-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---