Իսլամիստների մեղսակցությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակմանը ստուգվում է12 ապրիլի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ստուգվում է իսլամական հետքի առկայությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների գործում: Այդ մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: Պայթյունների վայրում խոստովանական գրություն է հայտնաբերվել, որը սկսվում է «Հանուն Ալլահի, ողորմած և գթասիրտ» բառերով: Գրության մեջ հիշատակվում է 2016-ի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասվում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները մասնակցում են մահմեդականների սպանությանն այսպես կոչված «Իսլամական պետության» խալիֆայությունում: Ուստի, ասվում է նամակում, «Գերմանիայի և այլ խաչակիր երկրների մարզիկներն ու այլ հայտնի անձինք ԻՊ մահապարտների ցուցակում են»: Նամակում ասվում է, որ ցուցակն ուժի մեջ կլինի, քանի դեռ Գերմանիան իր ինքնաթիռները չի հանել Սիրիայից, չի փակել ԱՄՆ ռազմակայանը Ռամշթեյնում, գրում է Deutsche Welle-ն: Փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է որակումներ տալը, պետք է շատ զգույշ լինել, քանի որ դեպքն արտառոց է: Հնարավոր է, որ իսկական հանցագործը փորձում է քննությանը սխալ ուղղորդել, հայտնում է Reusters-ը: Միևնույն ժամանակ, dpa-ն հայտնել է երկրորդ խոստովանական նամակի առկայության մասին, որը, հնարավոր է, գրվել է ձախակողմյանների ճամբարում: Ըստ գործակալության, ապրիլի 11-ի ուշ երեկոյան համացանցում նամակ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ հարձակումը ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, «Բորուսիայի» քաղաքականության խորհրդանիշն է: Հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի դաշնային դատախազությունը: Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |