Կալիֆորնիայի Օրինջում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Կալիֆորնիայի Օրինջում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանի քաղխորհուրդը երկրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը հայտարարում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտնում է Asbarez թերթը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները: Օրինջի վարչության անդամները շեշտել են, որ 1,5 մլն հայ է սպանվել, իսկ նրանց հողերը յուրացվել են թուրքական իշխանությունների կողմից:

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել քաղխորհրդին արդարությանը սատարելու և պատմական իրողությունը քաղաքականությամբ չպայմանավորելու համար: Կոնգրեսական Դեյնա Ռորաբեյքերի ներկայացուցիչը կարևորել է նման վայրագությունների կանխարգելումն ապագայում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անահիտ Առաքելյանը պատմել է, որ իր նախնիները փրկվել են հայերի կոտորածի ժամանակ և հասել ԱՄՆ, որտեղից փորձել են օգնել հայերին: Նա նաև հորդորել է ներկաներին դիտել «Խոստումը» ֆիլմը, որը բավականին ազդեցիկ ֆիլմ է Հայոց ցեղասպանության մասին:

Առաքելյանը նաև ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության իրողությունները և Արցախի պայքարը հանուն անկախության:

Ընթերցեք նաև. Ռայան Գոսլինգը միացել է «Խոստումը» ֆիլմին աջակցող Հոլիվուդի աստղերին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---