Վրաստանը մինչև 2017-ի ավարտը գազ չի գնի ՌԴ-ից և Իրանից![]() 12 ապրիլի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը: «Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանն ավելի ամուր դիրքերում կլինի, քանի որ կկառուցվի գազի պահեստարանը: Դա թույլ կտա ավելի քիչ կախում ունենալ ռուսական գազից: 2017-ի սկզբին Վրաստանի ընդդիմությունը փորձում էր մեղադրել կառավարությանը պետական շահերին դավաճանելու մեջ դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման մասին «Գազպրոմի» հետ կնքած նոր համաձայնագրով: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դիմեց խորհրդարանին՝ կոչ անելով սաստկացնել հսկողությունը նոր համաձայնագրի կատարման մասով, իսկ ընդդիմությունը պահանջել է կառավարությունից բացահայտել գինը, որը վճարելու է «Գազպրոմը» տարանցման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |