Հայ ընդդիմադիրները ձերբակալվել էին հանրահավաքին մասնակցելու կոչ անելիս24 հոկտեմբերի 2007 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով մոտավորապես 18:40-ին, Երեւանի կենտրոնում ձերբակալվել են ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, «Իմպիչմենտ» ռադիկալ-ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այդ դաշինքի մեջ մտնող կուսակցությունների` «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցության առաջնորդներ Պետրոս Մակեյանը եւ Միքայել Հայրապետյանը, ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մատթեւոսյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի մի շարք ակտիվիստներ: Ընդդիմության առաջնորդներին ձերբակալել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության օգտին կազմակերպվող հանրահավաքին մասնակցելու կոչ անելիս: Ձերբակալման պահին նրանք թռուցիկներ էին բաժանում: Իրադարձությունների վայրում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու ընդդիմությունը ծեծկռտուք են սարքել: Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը հայկական ընդդիմության ներկայացուցիչները ազատվել են` տալով քաղաքից չբացակայելու ստորագրություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից արտոնված հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հանդես գա մեկժամանոց ելույթով: Հարկ է նշել, որ նույն օրը իշխանության կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցությունն անվճար համերգ է կազմակերպում բնակչության համար: Ավելին, հենց այդ օրը կկայանա Իրանն ու Հայաստանը միացնող այլընտրանքային ավտոմայրուղու հայկական հատվածի բացումը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |