ԵԱՀԿ. Պետք է աշխատել ԼՂ հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ12 ապրիլի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին և բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել, որ պետք է աշխատել հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործունեության 2016-ի զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի արդյունքները: «2016թ. գարնանը շփման գծում լարվածության սրումը մեծացրել է հակամարտությանը լուծում տալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել այս և այլ հակամարտությունները լուծելու համար՝ ձգտելով ընդգծել ԵԱՀԿ ձևաչափի ամրապնդումը հակամարտությունների լուծման և այդ հակամարտությունների արդյունքում տուժող մարդկանց կյանքը բարելավելու հարցում»,-նշված է կազմակերպության տարեկան զեկույցում, հայտնում է Panorama.am-ը: Ըստ զեկույցի՝ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին սկսված ռազմական գործողություններին և հրավիրել Մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ կոչ անելով իրականացնել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Հաշվետվությունում նաև նշվում է, որ 2016թ. ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ-ին 45 408 եվրոյի ֆինանսական աջակցություն են տրամադրել: Նաև նշվում է, որ կողմերի աջակցությամբ 2016թ. ընթացքում ԵԱՀԿ-ն 22 անգամ մշտադիտարկում է իրականացրել, որից 5-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում, իսկ 17-ը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:Մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Ընթերցեք նաև. Սահակյան․ Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Բաքուն չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |