Ջեյսոն Բեյթմանը միացել է #KeepThePromise արշավին. «Խոստանում են չմոռանալ Ցեղասպանության միլիոնավոր զոհերին»![]() 12 ապրիլի 2017 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին անդրադարձել է ամերիկացի դերասան Ջեյսոն Բեյթմանը: «Ես խոստանում եմ չմոռանալ Ցեղասպանության միլիոնավոր զոհերին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեյթմանը՝ միանալով #KeepThePromise արշավին: Ավելի վաղ, հայտնի հոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված քարոզարշավին: Դերասանը «#կատարիր խոստումդ» գրառում է արել՝ աջակցություն հայտնելով մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում: «Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Photo. Gabriel Olsen/Getty Images Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |