ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ

PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաքի 16 բնակակետում կտեղադրվեն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ դիտողությունների հավաքման քվեատուփեր: Ինչպես նշում է թուրքական մամուլը, երկրի բնակչությունը չի համարձակվում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ հայտարարություններ ներկայացնել համապատասխան կառույցներին: Այդ նպատակով Մարդու իրավունքների տեղական խորհուրդը որոշել է դիտողությունների հավաքման քվեատուփեր տեղադրել, որոնք այնուհետեւ կքննարկվեն Մարդու իրավունքների խորհրդի ամենամսյա նիստերում: Սկզբնական շրջանում քվեատուփեր կտեղադրվեն ոստիկանական տեղամասերի, մետրոյի, օդանավակայանների, երկաթուղային կայարանների մոտ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---