Սերժ Սարգսյանն ու Քոնդոլիզա Ռայսը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը24 հոկտեմբերի 2007 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-նում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել է հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների ընթացքին` վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ իշխանությունների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում լավ հիմքեր են ստեղծվել շարունակելու ընտրական գործընթացների կատարելագործման նախաձեռնությունները: Քոնդոլիզա Ռայսը ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում աջակցել Հայաստանին` լուծելու 2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպման ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները: Կողմերը քննարկել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, արձանագրել են այդ գործընթացի հնարավորին արագացման կարեւորությունը: Վարչապետ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարություններն ամենեւին էլ չեն նպաստում գործընթացին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մյուս հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին, անվտանգության եւ էներգետիկ խնդիրներին, Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |